Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի մինչև ընթացիկ տարեվերջ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պլանավորել են իրենց հաջորդ հանդիպումն անցկացնել մինչև ընթացիկ տարեվերջ, Աշգաբադում:

Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ու Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Վերջինիս խոսքերով՝ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել են երեք երկրների փոխհարաբերությունների հարցը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցը:

Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է Բաքվի հռչակագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031