
Այսօր առավոտյան մահացել է Ռաուֆ Միրկադիրովի հայրը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր առավոտյան 84 տարեկան հասակում մահացել է Գաբիբուլլա Միրկադիրովը, ով հանդիսանում է կալանքի տակ վերցված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի հայրը: Այս մասին հայտնել են լրագրողի հարազատները:
Նրանց խոսքերով` չնայած իր պատկառելի տարիքին` Գաբիբուլա Միրկադիրովն իրեն բավական լավ է զգացել, սակայն որդուն կալանքի տակ առնելը խստապես ազդել է նրա առողջական վիճակի վրա:
Նրանք հավելել են, որ երեկ խուզարկություն է իրականացվել Գաբիբուլա Միրկադիրովի տանը, ինչը նույնպես բացասաբար է անդրադարձել տարեց տղամարդու վրա: Խուզարկության ժամանակ էական որևէ բան չէր հայտնաբերվել: Ռաուֆ Միրկադիրովին թույլատրել են մասնակցել հոր հուղարկավորությանը: