Բաժիններ՝

Թայլանդում զինվորականները մտցրել են համացանցի գրաքննություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թայլանդի ռազմական կառավարությունն ուղղումներ է մտցրել սեփական թիվ 5 հրամանում՝ վերջնականապես չեղյալ հայտարարելով 2007 թվականի Սահմանադրությունը և գրաքննություն մտցնելով համացանցում: Այս մասին նշվել է ազգին հասցեագրած կառավարության ներկայացուցչի հեռուստաուղերձում:

Նրա խոսքերով՝ համացանցում տեղ գտած յուրաքանչյուր արտահայտություն, որը կնպաստի հակամարտության էսկալացիային ու ատելություն բորբոքելուն, ինչպես նաև իշխանություններին դիմադրել դրդող ամեն տիպի հայտարարություն անմիջապես կպատժվի տվյալ բաժանորդին համացանցից օգտվելուց զրկելով ու քրեական հետապնդմամբ՝ համաձայն ռազմական դրության մասին օրենքի:

Դրանից առաջ Թայլանդի բանակի հրամանատար, գեներալ Պրայուտ Չան Օչան հայտարարել էր երկրում ռազմական հեղաշրջման իրականացման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս