Ռուսաստանի կողմից սահմանը բաց է, սակայն չկան ճանապարհներ. Վրաստանի ՆԳՆ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հատարարել է, որ ռուսական կողմից սահմանը բաց է, սակայն այդ ուղղությամբ քաղաքացիների տեղաշարժը նպատակահարմար չէ՝ կապված ճանապարհի բացակայության հետ:

Մեկնաբանելով «Վերին Լարս» անցակետի հարցին՝ Չիկաիձեն հայտարարել է. «Ռուսաստանի կողմից սահմանը բաց է, բայց քանի որ ֆիզիկապես գոյություն չունեն ճանապարհներ, այս փուլում նպատակահարմար չէ տվյալ ուղղությամբ քաղաքացիների երթևեկը»:

Նախարարի խոսքերով՝ բնական աղետի հետևանքով անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ այն բանից հետո, ինչ Թերեք գետն ուղղվել է դեպի իր նոր հուն, հնարավոր են դարձել նաև մաքրման աշխատանքներ սկսելը:

Հիշեցնենք, որ երեկ նույն լրատվամիջոցը հայտնել էր, որ «Վերին Լարս» անցակետը դեռ փակ կմնա 1-1.5 ամիս:

Տեսանյութեր

Լրահոս