
Պենտագոնը հաստատել է Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հեռանալու գործընթացի սկսվելը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կարող է հաստատել Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հեռանալու գործընթացի սկսվելը. «Մենք տեսել ենք, որ ռուսական մի շարք զորամասեր հեռացվել են սահմանից:
Սակայն ԱՄՆ-ը դեռ չի շտապում եզրակացություններ կատարել, և սահմանից ոչ հեռու դեռ մնում են տասնյակ հազարավոր ռուս զինծառայողներ: ԱՄՆ-ը նախկինի նման մտահոգ է, որ այդ ուժերը կարող են ապակայունացնել Ուկրաինայում առկա իրավիճակը»:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ մասնակիորեն էր հաստատել Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հեռանալը: