Բաժիններ՝

«Իհարկե, կարելի է դնել նրա արձանը, նա հանճարեղ մարդ է եղել». Մկրտիչ Մինասյանը՝ Միկոյանի մասին

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով Անսատաս Միկոյանի արձանը տեղադրելու հարցը պետք է թողնեն պատմաբաններին, որպեզի լավ ուսումնասիրնն, որովհետև մի կողմը չափազանց անսազական բաներ է ասում: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ չի կարելի առանց փաստաթղթերի ասել, որ Ա. Միկոյանի ձեռքերը մինչև արմունկները թաղված են արյան մեջ. «Չի կարելի կրկնակի ստանդարտով գնալ: Դուրս են գալիս Հայաստանից, ոտքը ուրիշ տեղ են դնում և պարծենում են Միկոյանով: Ո՞նց կարելի է այդպես վերաբերվել: Մենք այդպես տանուլ կտանք ամեն ինչ: Թող նայեն, քննարկեն: Առանց այն էլ արդեն այնպիսի վիճակ է տիրում այս հասարակական դաշտում: Ոչ մեկը չի ուզում մյուսին մոտենալ այնպես, որ հասկանալի լինի: Միանգամից կոնֆրոնտացիայի մեջ են ընկնում, և դա մեզ բոլորիս շատ վատ դրության մեջ է դնում»:

Իսկ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համաձայն է Միկոյանի արձանի տեղադրմանը. «Միկոյանի արձանը Մոսկվայում ես պետք է անեի: Իհարկե, կարելի է դնել նրա արձանը, նա հանճարեղ մարդ է եղել»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս