Արտահանման աճը առաջ է ընկել ներմուծումից
Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 միլիարդ 812.8 միլիոն դոլար։ Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված տեղեկանքից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտուրն աճել է 1.6%-ով։
Այդ թվում, արտահանումն ընթացիկ ժամանակահատվածում կազմել է 466.5 միլիոն դոլար (աճը՝2.3%), ներմուծումը՝ 1 միլիարդ 346.3 միլիոն դոլար (աճը՝ 1.3%)։
Չնայած արտահանման առաջանցիկ աճին, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը շարունակում է մեծանալ և կազմում է արդեն 879.8 միլիոն դոլար։