
Ֆաբիուսը մանրամասնել է, թե ԵՄ-ը որ դեպքում անցում կկատարի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երրորդ փուլին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ ԵՄ-ը անցում կկատարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փուլին, եթե Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցկացվեն արտաքին ուժերի միջամտությամբ և դրանք խոչընդոտելով.
«Դժվար է թույլ տալ և գիտակցել քվեարկությանը արտաքին հակազդեցության հնարավորությունը՝ հաշվի առնելով նրա համընդհանուր ճանաչումը, որ Ուկրաինայում ձևավորվել է քաղաքական վակուում: Ուկրաինայի ու նրա շուրջ ծավալվող դեպքերը վկայում են, որ իրավիճակը սկսում է հավասարակշռվել, և երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ»:
Ֆաբիուսը մեծապես կարևոր է առավելագույն հանդարտ պայմաններում Ուկրաինայի նախագահական ընտրությունների անցնելը: Դրանք կանցկացվեն մայիսի 25-ին: