ԲՀԿ-ի կարմիր այլընտրանքություն, Կոնչիտայի սև մորուք. «Իրատես դե ֆակտո»
«ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն ամենեւին համաձայն չէ այն ձեւակերպմանը, թե քաղաքական առումով ԲՀԿ-ի պահվածքը «կոնչիտայություն» է, երբ սույն կուսակցությունը ոչ այն է` ընդդիմություն է, ոչ այն է` իշխանություն:
Պարզապես Կոնչիտան մորուք ունի, իսկ ԲՀԿ-ն` ոչ»,- գրում է Իրատես de facto» թերթը՝ ավելացնելով. «Ի դեպ, պարոն Մարգարյանը հումորով տեղեկացրեց նաեւ, որ ժամանակին մորուք ունեցել է։
«Բայց երբ ձերբակալվելուց հետո դուրս եկա, տեսա, որ մորուք պահելը բոլորի համար ընդունված նորմ է դարձել, անմիջապես սափրվեցի, չնայած մեկ-մեկ զգում եմ, որ էլի ուզում եմ պահել»,- անկեղծացավ պարոն Մարգարյանը:
Հիշենք՝ Ստեփան Մարգարյանը ձերբակալվել է ղարաբաղյան շարժման օրերին, որպես «այլախոհ-ընդդիմադիր»»:
Ամբողջությամբ կարդացեք «Իրատես դե ֆակտո»-ի այսօրվա համարում։