Բաժիններ՝

Միսիսիպիի բնակչին դատապարտել են 25-ամյա ազատազրկման՝ Օբամային «թունավոր նամակ» հղելու համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Միսիսիպի նահանգի բնակիչ Ջեյմս Էվերետ Դատչկեին դատապարտել են 25-ամյա ազատազրկման, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ նրան մեղավոր են ճանաչել նախագահ Բարաք Օբամային թունավոր (գերչակի թույն՝ ռիցին) նամակ ուղարկելու մեջ:

Նրան կալանքի տակ էին վերցրել դեռևս նախորդ տարվա ապրիլին: Դատչկեն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել՝ ընդունելով, որ թույն է պատրաստել, ապա սպառնալիքներով լեցուն թունավոր նամակներ է հղել Օբամային, Միսիսիպի նահանգի սենատոր Ռոջեր Ուիքերին և Լի կոմսության դատավոր Սեդի Հոլանդին:

Արդյունքում, միայն դատավորն է ստացել նամակներից մեկը: ԱՄՆ փոստային ծառայությունը կանխել է Օբամային ու Ուիքերին հասցեագրած թունավոր նամակների տեղ հասնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս