Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 162.000 մարդ. SOHR
Լիբանանյան Daily Star թերթի փոխանցմամբ՝ 2011 թվականի մարտին մեկնարկած Սիրիական հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 162.402 մարդու: Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը (SOHR):
Ընդդիմադիր իրավապաշտպանների հաշվարկներով՝ զոհվածներից 53.978-ը քաղաքացիական անձինք են՝ ներառյալ 8607 երեխա: Ապստամբների կորուստները կազմում եմ 42.701 մարդ, որից 13.500-ը բաժին է ընկել «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումներին:
Կառավարական ուժերը կորցրել են 61.170 մարդ, որից 37.685-ը զինծառայողներ են, իսկ 23.485-ը՝ զինված աշխարհազորայիններ: Բաշար Ասադին աջակցող լիբանանյան «Հզբոլլահ» շարժման կորուստները կազմել են 483 մարդ, իսկ սիրիացիներ չհանդիսացող, սակայն Դամասկոսի վարչակարգին այլ աջակցողների կորուստները՝ 1224 մարդ:
Կորուստների ցուցակում ընդգրկված է նաև 2891 մարդ, որոնցի ինքնությունը չի հաջողվել պարզել: