Ճապոնիան զորավարժություններ է անցկացնելու հարավային կղզիների շրջանում
Ճապոնական NHK հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ճապոնիան զորավարժություններ է անցկացնելու Կագոսիմայի անմարդաբնակ կղիզներում, որոնց մասնակցելու են երկրի ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային ուժերը: Զորավարժությունների ժամանակ մշակվելու է հարձակումից տվյալ տարածքների պաշտպանությունը:
Ցամաքային զորքերից զորավարժություններին մասնակցելու է մոտ 500 մարդ, ռազմածովային ուժերից՝ 820, իսկ ռազմաօդային ուժերից՝ 10 մարդ: Զորավարժությունները մեկնարկելու են մայիսի 22-ին:
Վերլուծաբանների կարծիքով՝ հարավային կղզիների զորավարժությունները պետք է զսպիչ ազդանշան հանդիսանան Չինաստանի համար, որի ռազմածովային աճող ակտիվությունը գնալով ավելի շատ է մտահոգում Ճապոնիային: