«Ես ավելի շատ կուտ եմ տվել, քան կերել» (տեսանյութ). «Ա1+»
Այն, որ մեր ժողովորդը սիրում է ՀՀԿ-ին, այդ հարցում ես չեմ կասկածում: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղելիս՝ հեգնանքով ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ավելացնելով. «Մեր բոլոր համայնքներում ութսուն տոկոսանոց ընտրություններ եք անցկացնում ու հաղթում: Դա հասկացանք, բայց ԿԳ նախարարն իրավունք չունի ութսուն տոկոսանոց ՀՀԿ-ական նախարար լինել ու առավոտից երեկո ֆեյսբուքում տարածել ձեր կուսակցության գաղափարները»:
Արամ Մանուկյանը, թեև ասել էր, որ նախարարը կարող է չարձագանքել իր ռեպլիկին չարձագանքել, այնուամենայնիվ Ա. Աշոտյանն արձագանքել է. «Չեմ կարող չպատասխանեմ. եթե այստեղ չպատասխանեմ, ֆեյսբուքում կգրեմ: Իմ մեջ չկա գերակայություն, որ գամ ԱԺ ու ամբիոնից առաջնորդվեմ ՀՀԿ պոստուլատներով: Հազար ներողություն, բայց դուք եք պարբերաբար հիշեցնում այդ մասին, դուք եք ինձ կրթության խնդիրներից քաղաքական դաշտ տեղափոխում: Ընդունում եմ՝ կրթության խնդիրներն այդքան էլ հետաքրքիր չեն, որքան քաղաքական հարցերը: Դուք եք ինձ դրդում հանդես գալ կրթագիտանախարարական դիրքերից: Իսկ թե ժամը վեցից հետո կամ շաբաթ-կիրակի թե ինչ կանենմ, դա իմ անձնական գործն է, խնդրում եմ՝ մի սահմանափակեք իմ սահմանադրական իրավունքները»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: