«Միկոյանի արձան դնելը անբարոյական է». Լեհաստանի դեսպան. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Անաստաս Միկոյանի արձանը Երևանում կանգնեցնելու գաղափարը անհասկանալի և անբարոյական է համարում։ Լեհաստանը կոմունիստական ոեժիմից խաղաղ ճանապարհով ազատագրելու 25-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսի ժամանակ մեր թղթակիցը պարոն Ոաչինսկիին խնդրել է հայտնել իր դիրքորոշումը Միկոյանի արձանը մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցնելու՝ Երևանի ավագանու ապրիլի 30-ի որոշման մասին։

Հիշեցնենք, որ արխիվներից մեկում պահվում է Կատինում մի քանի հազար լեհ սպաներին գնդակահարելու մասին Անաստաս Միկոյանի ստորագրությամբ փաստաթուղթը։
Լեհաստանի դեսպանն ի պատասխան ասել է.

«Այդ փաստաթուղթը վերաբերում 22 հազար լեհերի գնդակահարությանը։ Ինձ և ձեզ հայտնի է մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Միկոյանը Մոսկվայի իշխանություններին խնդրում է ավելացնել գնդակահարության դատապարտված հայերի թիվը մի քանի հարյուր մարդով։ Հետևաբար, իմ և հայերի վերաբերմունքը Միկոյանի նկատմամբ ակնհայտ Է։ Քննարկում չի կարող լինել»։

«Հժ»–ի թղթակիցը դեսպանին խնդրել է հստակեցնել նկատի ունի ակնհայտ բացասակա՞ն. «Իհարկե։ Կատինը հանցանք էր մարդկության դեմ և որոշ գիտնականներ այն սահմանում են որպես ցեղասպանություն։ Հետևա բար, Միկոյանի նման անձանց արձանը կանգնեցնելը, կարծում եմ, անբարոյական է, և ստեղծում է քաղաքական ու տնտեսական գաղափարների անհամաձայնություն»»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս