Անթույլատրելի է, երբ քաղաքացիական պայքարը վերածվում է բացահայտ խեղկատակության. «Ժողովուրդ»
«Երեկ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելել է Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից պուրակ, որը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով»,- գրում է «Ժողովուրդ»-ը՝ ավելացնելով.
«Մինչ միջոցառումը, սակայն, մի խումբ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 7 ակտիվիստի: Հիշեցնենք, որ խոսքը պուրակի այն հատվածի մասին է, որը երկու տարի առաջ մի խումբ ակտիվիստների տևական պայքարի արդյունքում չվերածվեց «դախլանոցների» և այսօր դարձել է երևանցիների սիրված հանգստի վայրերից մեկը:
Բանն այն է, որ մի խումբ ակտվիստներ դեռևս նախօրեին բաց նամակով դիմել էին Ֆ. Օլանդին` կոչ անելով չմասնակցել «Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը» և շեշտելով, որ «Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները»:
Ակտիվիստների կարծիքով` իշխանություններն այդպիսով փորձում են հանրային գիտակցությունից հանել «Մաշտոցի պուրակ» հասկացությունը, որը խորհրդանշում էր քաղաքացիական անհնազանդությունն ու պայքարը սեփական իրավունքների համար:
Մի կողմ թողնելով այն անհեթեթ ձևակերպումը, որ մեծ հայորդու` Մ. Մանուշյանի անվամբ պուրակը կոչելը կարելի է համա …