Սահմանափակումների վերջը կդրվի սոցիալական ցանցերում. «Առավոտ»

«Այլասերումը մեր շարքերում կսկսվի սափրվելուց», – իր ընկերներին զգուշացնում է Ստեպան Սունդուկովը` «3+2» ֆիլմի`իմ կարծիքով, բոլոր ժամանակների լավայգույն կինոկատակերգության հերոսը»,- գրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ աավելացնելով. «Սունդուկովը գիտակցում է` երբ տղաները խախտեն չսափրվելու տաբուն, նրանք կխախտեն նաև մյուսները: Բոլոր տեսակի բռնապետությունների, ավտորիտար ռեժիմների, կամ նույնիսկ միանգամայն նորմալ պետություններում սահամափակումների վերջը կդրվի սոցիալական ցանցերում:

Լա՞վ է դա, թե՞ վատ: Իմ տարիքի մարդիկ սովորաբար հակված են սոցցանցերի առիթով փնթփնթոցներին`այդ ի~նչ խայտառակություն է, որ մի պատասխանատվություն, ոչ մի բարոյական արգելք, և այլն և այլն: Իհարկե, այդ ամենը կա: Բայց կան նաև հսկայական առավելություններ, որոնցից ամեենակարևորն այն է, որ կառավարություններին գնալով ավելի ու ավելի դժվար կլինի որևէ բան թաքցնել քաղաքացիներից կամ որևէ բան փաթաթել նրանց վզին:

Իրանի երիտասարդ կանայք ակցիա են սկսել հիջաբի (գլխաշորի) դեմ: Որտե՞ղ նրանք կարող էին տեղադրել իրենց լուսանկարներն առանց գլխաշորի: Բնականաբար՝ «Ֆեյսբուքում»»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս