
Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահների հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ֆրանսուա Օլանդի տետ-ա-տետ հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում երկու երկրների կապերի հաջող զարգացման կապակցությամբ: Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար Օլանդի ներկայիս այցի կարևորությունը:
Նախագահները վստահություն են հայտնել, որ ներկայիս կապերը հետագայում էլ ավելի կզարգանան: Հանդիպման ժամանակ երկկողմ հարաբերություններից բացի, քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած միջազգային և այլ հարցեր:
Ֆրանսիան ու Ադրբեջանը ստեղծում են առևտրա-արդյունաբերական պալատ: