Մայիսի 9-ից առաջ Ռուսաստանը նախաձեռնել է «միջուկային հարվածի» ցուցադրություն (տեսանյութ)
Ռուսական Звезда հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հաղթանակի օրվա 69-ամյակի նախօրեին Ռուսաստանը նախաձեռնել է «միջուկային հարվածի» ցուցադրություն՝ հարվածելով հարձակում գործած ենթադրյալ հակառակորդին: Միջուկային զսպման ուժերի այդ գործողությանը հետևել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Զորավարժության շրջանակներում Պլեսեցկի տիեզերակայանից արձակվել է «Տոպոլ» տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը հաջողությամբ խոցել է Կամչատկայում գտնվող թիրախը: Հրթիռի երկու արձակում իրականացվել է Հյուսիսային ու Խաղաղօվկիանոսյան նավատորմերի սուզանավերից (Բարենցի ու Օխոտի ծովերից):
Պուտինը դրական է գնահատել Ռուսաստանի զինված ուժերի պատրաստվածության մակարդակը: