Էլեկտրաէներգիան կարող է թանկանալ 7 դրամով.«ՀԺ»

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը, որի տեղեկություններով, սակագինը կարող է գործող 38 դրամից հասնել 45-ի։ «Ներկայումս ՀԷՑ-ը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով է ձեռք բերում էներգիան, քան նախատեսված է եղել ներկայիս սակագնով։ Արդյունքում սակագնի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, և ՀԷՑ-ը կուտակել է խոշոր պարտքեր՝ մի քանի տասնյակ միլիոն դոլար»,- գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս