Բաժիններ՝

Սնոուդենը հուսով է, որ ՌԴ-ի իշխանությունները կերկարաձգեն երկրում մնալու իր թույլտվությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության գաղտնիքները հաղորդել է ԶԼՄ-ներին և 2013 թվականին ապաստան է ստացել Ռուսաստանում, չի պատրաստվում մոտ ժամանակներս վերադառնալ հայրենիք:

Այս մասին երեկ հայտարարել է Սնոուդենի փաստաբան Ջեսելին Ռեդեկը: Նրա խոսքերով՝ Սնոուդենը հուսով է, որ Ռուսաստանի իշխանությունները կերկարաձգեն երկրում մնալու իր թույլտվությունը, որի ժամկետը լրանում է հունիսի վերջին:

Փաստաբանը հավելել է, որ դրա համար կան լավ հեռանկարներ. «Իհարկե նա կարոտում է Ամերիկային և կցանկանար վերադառնալ տուն: Սակայն մոտ ժամանակներս մենք չենք տեսնում այդպիսի հնարավորություն»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Սնոուդենը պատրաստ է գործարք կնքել ԱՄՆ-ի իշխանությունների հետ՝ հայրենիք վերադառնալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս