
Թուրքիայում քննարկվում է կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու հարցը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ 2014 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ինչից հետո դիտարկվելու է կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու հարցը:
Թերթի տվյալներով՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) արդեն իսկ քննարկում է տվյալ հարցը: Մեծ հավանականություն կա, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում:
Թուրքիայում առաջին անգամ նախագահին ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը: Թուրքիայում նախագահը սահմանադրական վերջին ուղղումներից հետո ընտրվում է 5 տարի ժամկետով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: