
Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնում է ԱՄՆ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Պենտագոնում հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելի հետ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ՊՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելու հարցերեը:
Իր ամերիկյան այցի շրջանակներում Ալասանիան հանդիպումներ է ունենալու նաև Սպիտակ տան ու Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Ապրիլի 30-ին Ալասանիան ելույթ է ունենալու ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում: