Էրդողանը հուսով է, որ թե՛ ՀՀ-ը, թե՛ Հայկական սփյուռքը կտեսնեն իրենց «սրտանց քայլերը» և կպատասխանեն նույն կերպ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին.

«1915 թվականի իրադարձություններն օգտագործվել են քաղաքական նպատակներով: Թուրքիան չի վախենում իր պատմությունից և պատրաստ է առերեսվել պատմության ու պատմական իրողությունների հետ:

Այն երկրները, որոնք 100 տարվա ցավերն ու աղետները ծառայեցնում են իրենց շահերին, պետք է պատրաստ լինեն իրենց իսկ պատմության հետ առերեսվելուն»:

Էրդողանը հույս է հայտնել, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Հայկական սփյուռքը կտեսնեն իրենց «սրտանց քայլեր» և կպատասխանեն նույնպիսի «սրտանց և միաժամանակ համարձակ» քայլերով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930