Բաժիններ՝

Բաքվում հայտնաբերել են Mizan Tərəzi թերթի գլխավոր խմբագրի այրված դիակը (տեսանյութ)

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել են ցնցող կադրեր, որոնցում պատկերված է, թե ինչպես են փրկարարներն ավերակների տակից դուրս բերում Mizan Tərəzi թերթի գլխավոր խմբագիր Սադիգ Սոլթանովի այրված դիակը (այդ կադրերը կարող եք տեսնել այստեղ):

Նախնական տվյալներով՝ Սոլթանովին այրել են, ապա՝ հուղարկավորել: Տվյալ փաստով Բաքվի դատախազությունը հարուցել է քրեական գործ 120.1 հոդվածով (դիտավորյալ սպանություն):

Գլխավոր խմբագրի սպանությունը կապում են նրա հետ, որ մեկ շաբաթ առաջ թերթի աշխատակցուհիներից մեկը Սոլթանովին մեղադրել էր իրեն բռնաբարելու մեջ: Սակայն հետաքննությունը հետագայում չէր հաստատել տվալ փաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930