
Ռուսաստանում Հայաստանի 25 քաղաքացու տուգանել են 50.000 ռուբլով

РБК-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՆԳՆ-ի աշխատակիցները նախորդ շաբաթ Սարատովի մարզում կանգնեցրել են Setra տիպի ավտոբուս, որում գտնվել է Հայաստանից եկած 25 ուղևոր: Նրանք Հայաստանից մեկնում էին դեպի Ուֆա (Բաշկորտոստան):
Փաստաթղթերի ստուգման ժամանակ հայտնաբերվել են Ռուսաստան մուտք գործելու կանոնների խախտումներ, ինչի համար էլ նրանց ենթարկել են վարչական պատասխանատվության և յուրաքանչյուրին տուգանել են 2000-ական ռուբլով (ընդհանուր առմամբ 50.000 ռուբլի):