
Ռուսական ներխուժման դեպքում ուկրաինացի սահմանապահները կրակ կբացեն՝ առանց սպասելու «վերևի» հրամանին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման դեպքում սահմանապահները պատրաստ են կրակել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ահայտարարել է Պետական պահպանման ծառայության՝ ԶԼՄ-ների հետ կապված բաժնի պետ Օլեգ Սլոբոդյանը:
Նրա խոսքերով՝ ուկրաինացի սահմանապահները ռուսական ներխուժման դեպքում կրակ կբացեն՝ առանց «վերևից» համապատասխան հրաման ստանալու, ինչը համապատասխանում է Ուկրաինայի օրենսդրությանն ու զինված ուժերի կանոնադրությանը:
Նա հավելել է, որ յուրաքանչյուր ռազմական պահակակետի վրա հարձակման դեպքում զինծառայողներն ունեն զենք օգտագործելու իրավունք: