Բաժիններ՝

Էրդողանի ուղերձը կարևոր նախաձեռնություն է հայ համայնքի տեսանկյունից. Պետրոս Շիրինօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած ուղերձի կապակցությամբ:

Շիրինօղլուն հիշեցրել է, որ Էրդողանն ավելի վաղ նույնպես ժեստեր է արել ոչ մուսուլմանների հանդեպ: Շիրինօղլուն գտնում է, որ Էրդողանի ցավակցական ուղերձը հանդիսանում է հայերին պարզված ձեռք.

«Վարչապետ Էրդողանի ուղերձը թե՛ հայ համայնքի, թե՛ երկրում բնակվող ողջ մարդկանց տեսանկյունից կարևոր նախաձեռնություն է: Ստամբուլում և ընդհանրապես Թուրքիայում բնակվող հայերը հիմնականում գոհունակությամբ են ընդունել վարչապետի ուղերձը:

Վարչապետը 99 տարի անց առաջին անգամ ցավակցական ուղերձ հղեց բարդ օրերի կապակցությամբ: Եթե միավորվեն այդ ձեռքերը, ապա լուծումն ավելի շուտ կգտնվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930