Իմ թիկնապահները կլինեն լրագրողները. Գալուստ Սահակյան. yerkir.am

ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը շատերին է տեսնում ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն այդ հարցը դեռևս չի քննարկվել: Ինչպես գրում է Yerkir.am-ը, այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, հնարավոր է, որ համատեղի նաև ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը, նա պատասխանել է. «Էսպես թե էնպես ես Հանրապետական կուսակցության փոխնախագահն եմ ու բոլոր խնդիրներով մասնակից եմ լինելու կուսակցության աշխատանքներին ու օգնելու եմ, բայց դա չի նշանակում, որ պետք է զբաղեցնեմ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը»:   

Այն հարցին, ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում թիկնազորով է արդյոք շրջելու, Գալուստ Սահակյանն անկեղծացավ. «Այդ խնդիրը շատ էր ինձ մտատանջում, չեմ սիրում թկնապահներով ման գալ, բայց դա օրենքի պահանջ է: Իմ թիկնապահները կլինեն լրագրողները»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930