Բաժիններ՝

Իսրայելում հարգել են Հոլոքոսթի զոհերի հիշատակը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Իսրայելում հարգել են Հոլոքոսթի զոհերի հիշատակը: Ողջ երկրում անցկացվում են հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից սպանված 6 միլիոն (եվրոպական) հրեաների:

Գլխավոր միջոցառումն անցկացվում է Երուսաղեմում՝ Յադ-Վաշեմ թանգարան-հետազոտական կենտրոնի մոտ: Քնեսեթում (խորհրդարան) անցկացվելու է «Յուրաքանչյուրն ունի անուն» խորագրով միջոցառում, որի ժամանակ ընթերցելու են զոհվածների անունները:

Իսրայելում այսօր չեն հեռարձակվում ժամանցային հաղորդումներ և չեն գործում զվարճանքի վայրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930