
Ուկրաինայի արևելքում ու հարավում Ռուսաստանի գործողություններն ապակայունացնող են. Օբամա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մալայզիայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնց նպատակը կլինի Ռուսաստանին Ուկրաինայի հանդեպ հետագա գործողություններից զերծ պահելուց:
Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում ու հարավում Ռուսաստանի ձեռնարկած գործողություններն ապակայունացնող են և պետք է վերջ դնել դրանց: Օբաման կարևորել է նաև Ռուսաստանի նկատմամբ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև՝ ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելը:
Նշվում է, որ Ուկրաինայի հարցը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրանք կարևորել են Ուկրաինայում տիրող իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված անհրաժեշտ միջոցների անհապաղ ձեռնարկումը: