
Մեծ Բրիտանիան կործանիչներ է ուղարկում Բալթյան երկրներ

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայից «Թայֆուն» տիպի 4 կործանիչ է ուղարկվելու Լիտվա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի թևերում պարեկություն կատարելու համար: «Թայֆուններից» բացի, ՆԱՏՕ-ի սահմաններում պարեկություն է կատարելու լեհական 6 կործանիչ:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի կողմից նման քայլը կապված է Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աճի հետ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Սրանից առաջ ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ ռուսական մարտական ինքնաթիռները խախտել են Ուկրաինայի օդային սահմանը: