«Բարսելոնայի» ֆուտբոլիստը «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ կերել է իր վրա նետված բանանը (տեսանյութ)
Sport.es-ի փոխանցմամբ՝ իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեշը «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ կերել է իր վրա նետված ադամաթուզը: Հանդիպման 75-րդ րոպեին Ալվեշը պատրաստվել է անկյունային իրացնել, սակայն այդ ժամանակ նրա վրա բանան են նետել, որն ընկել է նրա մոտ:
Բրազիլացին վերցրել է բանանը, մաքրել է այն և սկսել է ուտել: Միջադեպի պատճառով խաղը չի ընդհատվել: Խաղից հետո ֆուտբոլիստն իր վրա բանան նետած մարդուն անվանել է հետամնաց՝ հավելելով, որ պարզապես պետք է ծիծաղել նման մարդու վրա:
Ալվեշի մասնակցությամբ միջադեպի ժամանակ «Վիլյառեալը» «Բարսելոնային» հաղթում էր 2:1 հաշվով, սակայն խաղն ի վերջո ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով (3:2):
Հաղթական գնդակն իր հաշվին գրանցում է Լիոնել Մեսին, ով այս մրցաշրջանում աչքի ընկավ 40-րդ անգամ (բոլոր մրցաշարերում): Դանիել Ալվեշը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից: Դրանից առաջ Ալվեշը 6 մրցաշրջան անցկացրել է «Սևիլիայում»: