Իրանի թշնամիները դավ են նյութում երկրի դեմ. պաշտպանության նախարար
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի թշնամիներն օգտագործում են իրենց բոլոր հնարավորությունները, որպեսզի դավ նյութեն երկրի դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանը:
Վերջինիս խոսքերով՝ Իրանը երբեք չի ձգտել պատերազմի. «Մենք պետք է ագրեսիվ լինենք մշակութային մակարդակում: Իրանը պետք է հետևի տնտեսական ռազմավարությանը, որն Իրանին կապահովի հնարավոր սպառնալիքներից»: