Բաժիններ՝

ԱՄՆ-ը բանակային ստորաբաժանումներ է ուղարկում Լեհաստան ու Բալթյան երկրներ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մոտ 600 զինծառայող է ուղարկում Լեհաստան ու մերձբալթյան երեք երկրներ՝ հետևակային մանևրներ իրականացնելու համար:

Այս մասին հայտնել է Պենտագոնը, ըստ որի՝ տվյալ քայլը կոչված է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումից հետո ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին հանգստացնելուն:

Պենտագոնի հաղորդմամբ՝ 150 հոգուց բաղկացած խմբերն ուղարկվելու են Լեհաստան, Էստոնիա, Լիտվա ու Լատվիա՝ մասնակցելու համար մեկամսյա վարժանքներին: Ամերիկյան զորախմբերից մեկը Լեհաստան կժամանի այսօր, իսկ մնացյալ զորախմբերը մերձբալթյան երկրներ կժամանեն մինչև ապրիլի 28-ը:

Միևնույն ժամանակ Պենտագոնը հայտնել է, որ «Թեյլոր» ֆրեգատը վերադառնում է Սև ծով, որտեղ գտնվող «Դոնալդ Քուք» հրթիռակիր էսկադրոնային ականակիրը պատրաստվում է լքել նրա ջրատարածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930