Բաժիններ՝

Ուկրաինական ճգնաժամն ունի երկու պատճառ. Լուկաշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այսօր Մինսկում դիմելով երկրի խորհրդարանին ու ժողովրդին, հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը տեղի ունեցավ տնտեսության թուլության ու տոտալ կոռուպցիայի պատճառով.

«Ուկրաինական ճգնաժամն ունի երկու պատճառ. տնտեսության թույլ լինելը և տոտալ կոռուպցիան: Ուկրաինական ճգնմաժամը նախազգուշացում է բոլորին, և մենք պարտավոր ենք եզրակացություններ կատարել դրանից:

Բելառուսում կոռուպցիան թեև ճգնաժամային մասշտաբի չէ, այնուամենայնիվ, այն դեռ արմատախիլ արված չէ: Բարեբախտաբար, մեզ ոչ ոք չի կարող մեղադրել կոռուպցիայի սանձարձակության մեջ, սակայն մի՞թե մենք կարող ենք ասել, որ մեզ հաջողվել է հաղթել այդ չարիքին: Դժբախտաբար, ոչ: Որոշ պաշտոնյաներ կաշառք են վերցնում»:

Լուկաշենկոն թվարկել է մի շարք դեպքեր, երբ Բելառուսում պաշտոնյաներին ձերբակալել են կաշառք վերցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930