Դավիթ Հարությունյանին կփոխարինի Լևոն Մարտիրոսյա՞նը. «Ժողովուրդ»

«Տեղեկություններ կան, որ հնարավոր է՝ Դավիթ Հարությունյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում փոխարինի Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝, որի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ ինքն այդ առումով որևէ տեղեկություն չունի, և առաջարկություն էլ չի եղել։ «Իսկ դիտարկմանը, թե առաջարկ լինելու դեպքում կհամաձայնվի՝ ասաց.

«Կմտածեմ»։ Բաց է մնում նաև Աժ-ում գազի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։ Տեղեկություններ կան, որ այս պաշտոնում էլ Դ. Հարությունյանի փոխարեն կնշանակվի Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս