Ինչո՞ւ չեն շնորհավորում Հովիկ Աբրահամյանին. «Հրապարակ»

«Մոտ 10 օր է, ինչ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, սակայն շնորհավորանքների սպասվող «հեղեղը» չկա»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով. ««Մաքսային միության պոտենցիալ անդամ Հայաստանի վարչապետին Ռուսաստանը եթե ոչ 15 րոպե հետո, ապա հաջորդ օրը պետք է շնորհավորեր, սակայն 5 օր հետո շնորհավորեց»,– ասաց ԱԳՆ մեր աղբյուրը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ դեսպանը, հյուրընկալվելով Հովիկ Աբրահամյանին, շնորհավորել էր նրան, առանց մանրամասնելու, թե ում կողմից է շնորհավորում՝ ամերիկյան ժողովրդի՞, Սպիտակ տա՞ն, Պենտագոնի՞։

Վիճակն առանձնապես փայլուն չէ ոչ միայն ԵՄ երկրների և ԵՄ կենտրոնակայանի, այլև Մաքսային միության երկրների և, որ ամենակարևորն է՝ հարևան Իրանի առումով։ Վերջիններս էլ չեն շտապում շնորհավորել»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս