Աղվան Հովսեփյանը լարված հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ. «ՀԺ»
«Ամեն ինչ տանում է նրան, որ Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը չմտնի նաև Աժ՝ առաջիկա երկուշաբթի մեկնարկող քառօրյայի օրակարգ»,- գրում է «Հայկական Ժամանակ»-ը՝ ավելացնելով։
«Օրինագծի քննարկման շարունակական ձգձգումները նյարդայնացնում են կոմիտեի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ Աղվան Հովսեփյանին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինիս շրջապատի ներկայացուցիչները մտավախություններ ունեն, թե իշխանության ներկայացուցիչները դիտավորյալ են ձգձգում հարցը։ Ի դեպ, Աղվան Հովսեփյանը լարված հարաբերություններ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով օրենքի նախագծի տրամաբանությամբ, պետք է առաջադրի Քննչական պետական կոմիտեի նախագահի թեկնածուին»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։