Ծառուկյանի իմիջը գայթակղեց Արթուր Բաղդասարյանին. «Հրապարակ»

«Իշխանությունների հետ սերտաճած, բայցև ընդդիմադիր խաղեր տվող Գագիկ Ծառուկյանի իմիջը գայթակղեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, ով թերևս հոգնել էր իշխանության մեջ լինելուց և որոշեց ինքն էլ կենդանության նշաններ ցույց տալ»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Բայց Գագիկ Ծառուկյանի սահմռկեցուցիչ կերպարից շատ հեռու Արթուր Բաղդասարյանը լավ չէր հաշվարկել իրեն ու իր կուսակցությանը սպասվող հեռանկարը: Եթե Ծառուկյանի թիմից հեռացողները չեն համարձակվում բացահայտ հեռանալ նրանից, գոնե արտաքուստ պահպանում են հավատարմությունը ԲՀԿ-ին, ապա ՕԵԿ-ի առաջնորդից վախեցող չկա: Շատերին այնտեղ պահել է պարզ շահը, երբ այն չկա` կուսակցությունում մնալու իմաստն էլ է վերանում: Առաջինն ՕԵԿ-ն ուրացան նախարարները, իսկ ցածր դասը սպասում է Արթուր Բաղդասարյանի ապրիլի 25-ի ասուլիսին»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս