
Ուկրաինայից հետո Պուտինի տեսադաշտում կհայտնվեն Մերձբալթիկան ու Ղարաբաղը. ռուս քաղաքագետ

Gordonua.com-ին տված հարցազրույցի ժամանակ ռուս քաղաքագետ, սոցիոլոգ ու հրապարակախոս Ստանիսլավ Բելկովսկին հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում կիրագործի իր «մաքսիմում-պլանը», նա ձեռնամուխ կլինի հետագա նվաճումների.
«Իր մաքսիմում պլանից հետո Պուտինը հանգիստ կթողնի Ուկրաինան և կգնա դեպի Մերձբալթիկա, Ղարաբաղ և աշխարհի այլ տարածաշրջաններ: Պուտինյան ճտքակոշիկի «հաղթական» երթը կշարունակվի այնքան, քանի դեռ այն չի կանգնեցնի Ռուսաստանի տնտեսական կոլափսը կամ էլ մեկ այլ բան»:
Ուկրաինայի հետ կապված՝ քաղաքագետը կարծում է, որ Պուտինին անհրաժեշտ է լիակատար վերահսկողություն հաստատել երկրի հարավ-արևելքի նկատմամբ, նրան կտրել Սծովյան ավազանից և հասնել Մերձդնեստրի անկախության ճանաչմանը: Նա հավելել է, որ Պուտինն Ուկրաինան կկտրի Սև ծովից և Ռուսաստանի լիովին վերահսկողությունը կհաստատի Սևծովյան ավազանի նկատմամբ: