ՌԴ-ը խոստացել է չխոչընդոտել ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը. Աբաշիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Պրահայում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական (6-րդ) հանդիպումը:

Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Աբաշիձեն հայտարարել է, որ Կարասինն իրեն հայտնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ ճնշում գործադրել Վրաստանի վրա՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ.

«Մենք խոսել ենք օկուպացիոն գծում լարափակոցներ անցկացնելու մասին: Եվս մեկ անգամ հայտարարվեց, որ այդ գործընթացն ավարտված է: Կարևոր է նաև այն, թե ինչ ինձ ասացին ԵՄ-ի հետ Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ:

Իմ գործընկերը միանշանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ ճնշում գործադրել Վրաստանի նկատմամբ: Տեսնենք: Հունիսին երկար ժամանակ չի մնացել, ամեն ինչ տեսանելի կլինի: Համենայն դեպս, կրկնում եմ, որ Կարասինի արած այդ հայտարարությունն ինքնին հետաքրքիր է»:

Տեսանյութեր

Լրահոս