Բաժիններ՝

ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի նկատմամբ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները հավելյալ պատժամիջոցներ են պատրաստել Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Նա մանրամասնել է, որ այդ պատժամիջոցների սահմանումը կարող է կախված լինել այսօր Ժնևում կայանալիք քառակողմ բանակցությունների արդյունքներից, որոնց ընթացքում Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հարցը քննարկելու են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները:

Հարֆն ընդգծել է, որ եթե իրենք չտեսնեն իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից քայլերի ձեռնարկում, ապա կձեռնարկեն հավելյալ միջոցներ, այդ թվում նաև պատժամիջոցներ:

Հարֆը մանրամասնել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում է անհապաղ զորքերը հետ քաշել Ուկրաինայի սահմանից ու Ղրիմից, դադարեցնել իրավիճակի անկայունացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև անջատողական խմբավորումներին կոչ անել՝ դադարեցնելու համար սադրիչ գործունեությունը:

Հարֆը հավելել է, որ ԱՄՆ-ը դժգոհություններ չունի Ուկրաինայի իշխանությունների գործողությունների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930