Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայողը կրակել է իր ծառայակցի վրա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի զինվորը կրակել է իր ծառայակցի վրա: Չի հաղորդվել, թե որ շրջանի զորամասում է գրանցվել տվյալ միջադեպը:

Փոխարենը միայն հաղորդվել է, որ շարքային Աֆիյադդին Ջավադովն անվտանգության կանոնների խախտման հետևանքով հրաձգային զենքից կրակել է իր ծառայակից Նիջատ Հաջիզադեի վրա:

Վիրավոր զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հաստատել է այդ փաստը: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930