ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը մասնակից է Ֆեթհուլլահ Գյուլենը. Yeni Şafak

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ` Գյուլենի շարժման թիրախում այժմ հայտնվել են հայ-թուրքական հարաբերությունները: Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո գյուլենականները որոշել են իրենց գործունեությունը կենտրոնացնել Թուրքիայի սահմաններից դուրս:

Թերթի տվյալներով` Գյուլենի շարժումն իր ներդրումն է ունեցել ԱՄՆ սենատի` արտաքին հարցերով հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման գործընթացում: Թերթն ընդգծում է, որ չնայած դրան` այդ բանաձևը դիտարկման համար չի ընդգրկվել Սենատի լիագումար նիստի օրակարգում:

Ընդգծվում է, որ գյուլենականները կապեր են պահպանում ԱՄՆ սենատի` արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի հետ և վերջին 2 շաբաթվա ընթացքում ակտիվ գործունեություն են ծավալել:

Գյուլենականներն օգտվել են ԱՄՆ-ի համար այնպիսի զգայուն թեմաներից, ինչպիսիք են Թուրքիայում Twitter-ի ու Youtube-ի արգելափակումը, որը հարուցել է ԱՄՆ-ի խոր դժոգոհությունը:

Տեսանյութեր

Լրահոս