Էրդողանը Twitter-ին մեղադրել է հարկեր վճարելուց խուսափելու մեջ

France Presse գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Twitter ընկերությանը մեղադրել է հարկեր վճարելուց խուսափելու մեջ և խոստացել է հետաքննություն սկսել տվյալ ուղղությամբ.

«Twitter-ը, Youtube-ը և Facebook-ը միջազգային կորպորացիաներ են, որոնք ստեղծվել են շահույթ ստանալու նպատակով: Twitter-ը դրա հետ մեկտեղ խուսափում է հարկեր վճարելուց: Մենք հետաքննելու ենք դա»:

Սրանից առաջ Էրդողանը քանիցս հայտարարել է սոցցանցերի փակման հնարավորության մասին: Նա կառավարության այդ որոշումը պայմանավորել էր նրանով, որ ինտերնետային ռեսուրսների օգնությամբ հրապարակվում են պետական գաղտնիքներ և իրականացվում է մասնավոր կյանքի հանդեպ միջամտություն:

Թուրքիայի ողջ տարածքում Twitter-ը դատարանի որոշմամբ արգելափակվել էր մարտի 21-ին: Սակայն Թուրքիայի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին որոշեց, որ դա հանդիսանում է օգտատերերի իրավունքների խախտում և վճռեց չեղյալ հայտարարել տվյալ որոշումը:

Էրդողանն իր հերթին հայտարարեց, որ Twitter-ի արգելափակման վերացման մասին որոշումը պետք է չեղյալ հայտարարվի: Թուրքիայում Twitter-ից օգտվողների քանակը հասնում է մոտ 15 միլիոն մարդու:

Տեսանյութեր

Լրահոս