Բաժիններ՝

Ռազմական խորհրդի նիստ` ԼՂՀ ՊԲ-ում

Ապրիլի 12-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգի վիճակին և հետագա կատարելագործման ուղիներին:

Նիստի ընթացքում քննարկվել են բանակային ընթացիկ ուսումնական տարվա խնդիրները, հակաօդային պաշտպանության կառավարման համակարգի, մարտական հերթապահության, ռազմական տեխնիկայի և սպառազինության, ցածր թռչող օբյեկտների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման և հանրապետության օդային սահմանների անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930