ԼՂ-ում Տիգրան Սարգսյանի նախադեպը չի կրկնվի. «Ժողովուրդ»

«Ի թիվս այլ պատճառների, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորվում է «Կուտակային կենսաթոշակային համակարգ»-ի հետ»,- գրում է «Ժողովուրդ»-ը՝ ավելացնելով, որ այն վատն էր, ճնշումները՝ տեղին, դրա համար էլ Սերժ Սարգսյանը զոհաբերեց Տ. Սարգսյանին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է՝ արդյոք Արցախում ներդրվելիք այդ համակարգը նույնատիպ ճնշումների չի՞ հանգեցնի. «Նախ՝ թույլ տվեք չհամաձայնվել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր հենց այդ օրենքի հետ կապված ճնշումներով, թեև դրանց ազդեցությունը չենք կարող ամբողջովին բացառել։ Ինչ վերաբերում է Արցախում նույնատիպ ճնշումների ի հայտ գալու հավանականությանը, ապա դա շատ ցածր եմ գնահատում, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ առկա չէ»,– պատասխանել է վարչապետը՝ տեղեկացնելով որ Արցախում ևս ՍԴ որոշումից հետո օրենսդրական փոփոխություններ կկատարվեն։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930