Սերժ Սարգսյանն ասել է, թե դեռ չի որոշել՝ ո՞ւմ է նշանակելու վարչապետ. «Հրապարակ»
«Երեկ խորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, լսելով կուսակցության ներկայացուցիչների` վարչապետի և երկրի զարգացման մասին տեսլականներն ու 7 կետերը, ուղիղ «գծով» ասել է` դեռ որոշում չունեմ վարչապետի անձի վերաբերյալ»,- գրում է «Հրապարակ» թեթրը՝ ավելացնելով. «Իր հերթին ԲՀԿ լիդեր Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Սերժ Սարգսյանն ասել է` սկզբունքորեն և ընդհանրապե՞ս ես դեմ: Ծառուկյանն ասել է, չէ` ոչ սկզբունքորեն: Ստեփան Մարգարյանը Ջավախքի հարցն է բարձրացրել, Վարդան Օսկանյանը՝ կարմիր գծերի ու արագաչափերի: Սերժ Սարգսյանն ուշադիր լսել է: Գագիկ Ծառուկյանի թիմում, մինչև ԲՀԿ պատվիրակության՝ նախագահական գնալը, համոզված են եղել, որ նախագահը հնչեցնելու է Հովիկի անունը, և կուսակցության մոտ 2 տասնյակ մարդու զգուշացրել են, որ հնարավոր է` ուշ երեկոյան հավաքվենք, աշխատեք քաղաքում լինել, սակայն այդպես էլ չեն հավաքվել: Երեկ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները խորը տագնապի մեջ էին. չի բացառվում, որ ամսի 14-ին նրա անունն այդպես էլ չհնչի»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։