
Սահմանադրական բարեփոխումները՝ Գագիկ Հարությունյանի «հագո՞վ». «Ժողովուրդ»

«Ինչպես երևում է, մեր երկրին լրջագույն փորձություններ են սպասվում։ Վերջին շրջանում այնպիսի իրադարձություններ են ծավալվում, որ անհավատալի կարող էին թվալ նույնիսկ ամիսներ առաջ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով «Սերժ Սարգսյանը հայտարարել է.
«Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։ Այս խոսքերը, թերևս, երկու հասցեատեր ունեն. ՀՀ առաջին և երկրորդ նախագահները, ովքեր միավորվել են և փորձում են կրկին իշխանության գալ «հրաշալի քառյակ»-ի տեսքով։ Ս. Սարգսյանն ուղիղ ձևով հասկացնում է, որ երեքով էլ պետք է հեռանանք, քանի որ եռյակի ստեղծած համակարգը փլվում է։ Երեկ հետաքրքիր իրավիճակ ստեղծեց նաև բարեփոխումների նախագծի հրապարակումը, ուր նշված է, որ մեր երկիրը պետք է նախագահական համակարգից անցում կատարի խորհրդարանականին (ինչը Ս. Սարգսյանի սրտով չէ). նախ՝ դրանով փորձ արվեց շեղել հասարակական ուշադրությունը իշխանության փլուզման իրավիճակից։ Բացի դրանից, նախագծում առկա է նաև քաղաքական ինտրիգ. պարզվում է՝ ՍԴ նախագահն իր «հագով է կարել» սահմանադրական բարեփոխումները։ Ահա թե ինչ է գրված այնտեղ. «Պետք է ներդրվի պետական իշխանության մարմինների միջև սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի իրավական լուծման գործուն համակարգ»։ Իսկ ո՞վ պետք է ղեկավարի այդ համակարգը, եթե ոչ ՍԴ հավերժ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ու սա պետք է լինի մեր երկրի մայր օրենքը»,- գրում է «Ժողովուրդը»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։