ԱՄՆ-ը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ Իրանի հետ գործարք կնքելու դեպքում

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվայի ու Թեհրանի միջև ստորագրվի ռուսական ապրանքների դիմաց իրանական նավթ մատակարարելու մասին համաձայնագիր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:

Լյուն  իր ռուս գործընկեր Անտոն Սիլուանովին այդ մասին զգուշացրել է երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ, ուր ընթանում է Համաշխարհային բանկի ու ԱՄՀ-ի ղեկավար մարմինների նստաշրջանը:

Ամերիկացի նախարարի խոսքերով՝ Ռուսաստանի ու Իրանի միջև տվյալ գործարքը (գնահատվում է 1.5 միլիարդ դոլար) կհակասի Իրանի ու «Վեցյակի» միջև կնքված համաձայնագրին, որի համաձայն, Իրանը խոստացել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Տեսանյութեր

Լրահոս